ԱՄՆ իրավապահ մարմիններին հաջողվել է անցկացնել երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի միջազգային օպերացիա:
Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, օպերացիային մասնակցել է 7 երկիր, ձերբակալվել է 245 մարդ ու ազատվել 123 երեխա:
Միգրացիոն-մաքսային հետաքննության ծառայության ղեկավար Ջոն Մորթոնի խոսքով՝ «Արևածաղիկներ» անվանումը կրող կոդավորված օպերացիան անցկացվել է նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 7-ը, որի ընթացքում ձերբակալվել է 22 հանցագործ` ԱՄՆ-ում, ևս 23-ը՝ այլ երկրներում:
ԱՄՆ-ի հետ համագործակցած երկրները չեն բացահայտում հետաքննության գաղտնիքները, սակայն հայտնի է, որ դրանցից մեկը Մեքսիկան է:
Պատանդ վերցված 110 երեխաները գտնվել են ԱՄՆ-ում, մնացած 13-ը՝ այլ երկրներում:











































