Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն շարունակում է գերարդյունավետ մրցաշրջանը:
Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում «Ռեալ»-ն այս րոպեներին 0:1 հաշվով առավելության է հասնում «Գրանադա»-ի նկատմամբ:
Հյուրերի կազմում երկրորդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Քրիշտիանու Ռոնալդուն` Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում իր 9-րդ խաղում խփելով 17-րդ գոլը:





































