ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխատգործնախարարներ Ուիլյամ Բերնսի և Միխայիլ Բոգդանովի՝ ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի մասնակցությամբ, Սիրիայի հարցով հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարի կեսին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ-ի պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդին:
«Հստակ օր դեռևս չկա: Մենք շարունակում ենք խոսել հունվարի կեսի մասին: Ռուսների մոտ այժմ արձակուրդ է, այդ պատճառով մենք շարունակում ենք փորձել համաձայնեցնել օրը»,- ասել է Նուլանդը:
Բերնս, Բոգդանով և Բրահիմի առաջին հանդիպում, որն ամերիկացիներն անվանել են triple-B meeting («եռյակ Բ հանդիպում») տեղի է ունեցել 2012 թ. դեկտեմբերի 10-ին Ժնևում: ՌԴ ԱԳՆ տեղեկատվության համաձայն` հանդիպման մասնակիցները միակարծիք են, որ անհրաժեշտ է կանխել Սիրիայում տիրող հակամարտության ռազմական սցենարով հետագա զարգացումը»։









































