Նվազագույնը 1273 իրաքցի է զոհվել հոկտեմբերին Իրաքում բռնությունների ալիքի հետևանքով` ասվում է Բաղդադում ՄԱԿ-ի առաքելության զեկույցում:
Զոհվածների թվում կա 856 խաղաղ բնակիչ ու 417 իրավապահ: Հրաձգության ու ահաբեկչությունների ժամանակ վնասվածք է ստացել Իրաքի 2010 քաղաքացի:
Անվտանգության տեսանկյունից հոկտեմբերին երկրի վատագույն քաղաք է դարձել Բաղդադը: Մայրաքաղաքում 1 ամսում գրանցվել է 379 խաղաղ բնակչի մահ` ասվում է ՄԱԿ-ի առաքելության զեկույցում:









































