Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կրկին խաղադաշտ դուրս կգա, երբ հաղթահարի վնասվածքի հետևանքները:
Իտալացի մասնագետը նշել է նաև, որ վերջին հանդիպումներում «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկող Իսկոն հիանալի է դրսևորում իրեն:
«Կարծում եմ, որ Բեյլի խաղադաշտ դուրս գալու փաստը որևէ մեկի չի զայրացնի, քանի որ նա արժանի է խաղային պրակտիկա ունենալ: Խոսք է գնում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի և մեր թիմի կարևորագույն խաղացողներից մեկի մասին:
Ինչ վերաբերում է Իսկոյին, ապա նա շատ լավ է խաղում:Հուսով եմ` նա այդպիսի խաղ կցուցադրի մինչև մրցաշրջանի ավարտը: Իսկոն և Բեյլը կարող են համագործակցել խաղադաշտում: Նրանք արդեն ապացուցել են դա»,- AS-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:








































