Հայաստանի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում Կապանի «Գանձասար»-ը սեփական հարկի տակ էր ընդունել Գյումրիի «Շիրակ»-ին: Հանդիպումն ավարտվեց հյուրերի` 3:0 հաշվով հաղթանակով:
Նշենք, որ «Շիրակ»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ժան-Ժակ Բուգուին:
Հանդիպումից հետո «Շիրակ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 17 միավոր: «Գանձասար»-ը 14 միավորով 5-րդ տեղում է:
Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր
«Գանձասար»-«Շիրակ»` 0:3
Ժան-Ժակ Բուգուի (5’), (55’), (67’)








































