Իրանը դեռևս չի անցել սահմանը, սակայն շարունակում է մնալ Իսրայելի թիվ 1 թշնամին: Ինչպես հաղորդում է RBK-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսայելցի դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է, որ Երուսաղեմի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրն է կանխել, որպեսզի Թեհրանը չունենա միջուկային զենք:
Նեթանյահուն Իսրայելի դիվանագիտական ներկայացուցիչներին զգուշացրել է ՀԱՄԱՍ շարժման կողմից Պաղեստինի ինքնավարության իշխանությունը զավթելու հավանականության մասին: Իսրայելի կառավարության ղեկավարի խոսքերով` նման սպառնալիքը Երուսաղեմին ստիպում է պաղեստինյան իշխանություններից պահանջել «անվտանգության հստակ երաշխիքներ» և Իսրայելի գոյություն ունենալու իրավունքը:
Հիշեցնենք, որ 2012 թ. սեպտեմբերին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթի ժամանակ հաստատել էր «կարմիր» գիծ, որի համաձայն՝ Իրանը 90%-ով պատրաստ է ստեղծել ատոմային զենք: Իսրայելի վարչապետը կարծում է, որ Իրանն այս նպատակին կարող է հասնել մինչև 2013 թ. գարուն կամ ամառ:











































