Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը մտադիր է դարպասապահի իրավունքներ գնել առաջիկա ժամանակաշրջանում:
Daily Express-ի տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ի ղեկավարներն ուսումնասիրում են Լոնդոնի «Տոտենհեմ»-ի դարպասապահ Ուգո Լյորիսի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը:
«Ռեալ»-ը կարող է պաշտոնական առաջարկով դիմել «Տոտենհեմ»-ին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ` 20 մլն ֆունտ առաջարկելով դարպասապահի տրանսֆերի դիմաց:
Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ Իսպանիա տեղափոխվել, քանի որ ցանկանում է ուժերը փորձել Չեմպիոնների Լիգայում:


































