Հունվարի 2-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան թաղամասի թիվ 4 շենքի 8-րդ հարկից 31-ամյա աղջիկը փորձում է ցած նետվել: ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարար ջոկատը: դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունները:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` աղջկա հարազատների կողմից ինքնասպանության փորձը կանխվել է: «1-03» ծառայության աշխատակիցները 31-ամյա Ռ. Գասպարյանին տեղափոխել են «Սբ. Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:




































