Բրազիլացի նկարչուհի Սանդրա Սինտոն իր երկու օգնականների հետ 2 շաբաթ շարունակ օրական 9 ժամ նկարել է պատերին ոսկեգույն գրիչով և կապույտ ներկով: Նկարչուհին իր արվեստում ներդնում է մեծ փիլիսոփայական միտք. մեկ փոքրիկ դետալը կարող է շատ բան փոխել, մեկ փոքրիկ գիծը կարող է փոխել ամբողջ ստեղծագործությունը:
Աշխատանքը, որը տեղադրվել է Սիեթլի Արվեստի թանգարանում, ամբողջությամբ նկարված է ձեռքով: Յուրաքանչյուր գիծ աշխատանքին տալիս է նոր փայլ և անհատականություն: Նախագծի բոլոր մասնակիցները գոհ են մնացել այդ արտասովոր փորձից: Նրանք խոստովանել են, որ սկզբում վախենում էին ինչ-որ սխալ բան անել: Սակայն աստիճանաբար ոգեշնչվել են ստացված արդյունքից:
Թանգարանում գրաֆիտին նկարագրվում է որպես «հույս, տոկունություն և մարդկային համբերատարություն» խորհրդանշող նկար:











































