Ուկրաինական ծագում ունեցող ամերիկացի նկարիչ Մարկ Խայսմանը կպչուն ժապավենով հիանալի նկարներ է ստեղծում ապակե վահանակների վրա` հաղորդում է adme.ru-ն:
Ոճը, որով աշխատում է Խայսմանը, կոչվում է Tape art: Խայսմանը ապակու տակ դնում է նկարը կամ լուսանկարը, իսկ հետո «մշակում» այն շագանակագույն կպչուն ժապավեններով: Արդյունքում ստացվում են հենց այս պատկերները:
Նկարիչն աշխատում է տարիներով փորձված հատուկ սխեմայով: Դրա համաձայն՝ կպչուն ժապավենի կտորները դասավորվում են որոշակի կարգով՝ ձևավորելով լույսի ու ստվերի խաղ:









































