2012թ. մի տարի էր, որի ընթացքում հայկական սփյուռքի ուշադրությունը կենտրոնացավ հալեպահայության խնդիրների վրա: Այս պատճառով հայ-թուրքական հարաբերությունները, միգուցե, անուշադրության մատնվեցին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբուլում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի ը՝ ամփոփելով տարին և հղելով իր բարեմաղթանքները:
Նա նշեց, որ ամենամեծ խնդիրը հալեպահայության խնդիրն է, ուստի 2013թ. կարևոր է նրանց բարվոքությունը: «Այս տարի մեր գլխավոր ցավը դա էր՝ նրանց ապրած դժվարությունները, հետևաբար թող բոլոր բարեմաղթանքները նրանց ուղղված լինեն: Բարի տարի»,- մաղթեց Բագրատ Էստուկյանը:









































