«Լիվերպուլ»-ը հետաքրքրած է «Մալագա»-ի դարպասապահ Գիլյերմո Օչոայի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:
Եթե Օչոան համաձայնի Անգլիա տեղափոխվել, ապա նա կփոխարինի Սիմոն Մինյոլեին այն դեպքերում, եթե վերջինս վնասվածք ունենա կամ վատ մարզավիճակում լինի:
Հիշեցնենք` իսպանական թիմը մեքսիկացի դարպասապահի տրանսֆերը ձեռք է բերել աշխարհի 2014 թվականի առաջնությունից հետո:








































