Sunday, 12 07 2026
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն

«Եթե ՀԿ-ների թիվը կտրուկ աճել է, գործընթացները բաց և թափանցիկ են». Վարդան Արամյանը՝ դրամաշնորհների մասին

ՀՀ նախագահի աշխատակազմին 2015թ. պետական բյուջեով կհատկացվի 4 միլիարդ 524 միլիոն դրամ, որը 341 միլիոն դրամով ավելի է, քան այս տարի: Այս մասին ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը: Ըստ նրա՝ ավելացված գումարի 90 տոկոսը բաժին է ընկնում աշխատավարձի ավելացումներին:

Ամեն տարի նախագահի նստավայրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով 200 մլն դրամ գումար է հատկացնում ՀԿ-ներին՝ ծխելու դեմ պայքարի և այլ ծրագրերի համար: Վերջերս կայացած մրցույթի արդյունքներով՝ այս տարի 19 ՀԿ-ներ կպայքարեն վերարտադրողական առողջության, գյուղական համայնքների զարգացման, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված ծրագրերի, մերօրյա հերոսների փառաբանման և բնապահպանության համար։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սկզբին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» պարզեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմը 2010-2013թթ. ընթացքում 31 ՀԿ-ների ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ և ամենամեծ չափով գումար ստացած ՀԿ-ները նույն անուն-ազգանունով մարդիկ են ղեկավարում, ավելին` «Ազատություն» ռ/կ-ը բացահայտել էր, որ դրանք անգամ չեն էլ գործում իրենց գրանցած հասցեներում, պարզապես գոյություն չունեն:

Այս տարի նմանատիպ հետաքննություն էր կատարել «Սիվիլնեթը»` կրկին պարզելով, որ ծխելու դեմ պայքարի հարցում նախագահի գործընկեր, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրած 60 մլն դրամ գումարից 10 մլնը տրամադրվել է 4 ընկերությունների, որոնք, ինչպես պարզել էր «Սիվիլնեթը», որևէ միջոցառում չեն կազմակերպել և չեն պայքարել ծխելու դեմ: Բացի այդ, այս 4 կազմակերպությունների հիմնադիրները նույնպես նույն մարդիկ են՝ ՄԻԱԿ կուսակցության անդամներ:

Այսօր խորհրդարանում նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե քանի որ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ դրանք ոչ նպատակային են օգտագործվել, իրենք պարզե՞լ են արդյոք, այդ ՀԿ-ները իրոք գործո՞ւմ են, իրոք ծրագրեր իրականացնո՞ւմ են: «Իհարկե, իհարկե»,-ասաց Արամյանը՝ ապա հավելեց. «Մամուլում ի հայտ եկող լրատվությունը ես չեմ մեկնաբանում»: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ չի մեկնաբանում, ասաց. «Որովհետև ես քաղաքական պաշտոնում չեմ, ես հայեցողական պաշտոնում եմ և ներկայացնում եմ մասնագիտական մոտեցումներ: Մի տրամաբանական մոտեցում ձեզ ասեմ, եթե նախորդ տարիների նկատմամբ հասարակական կազմակերպությունների թվաքանակը էապես կտրուկ աճել է, իմ կարծիքով, դա արդեն խոսում է նրա մասին, որ գործընթացները լինում են բաց և թափանցիկ»: Մեր դիտարկմանը, որ այդ կազմակերպություններից մի քանիսը ոչինչ չէին արել, հակադարձեց. «Ես այդ մասին ոչինչ չեմ կարող ասել»:

Հայտնի է, որ ամեն տարի նախագահականը տարբեր ՀԿ-ների 60-100 մլն դրամ է տալիս՝ ծխելու դեմ պայքարի համար: Մեր հարցին, թե քանի ծխող է այդ քարոզչության արդյունքում դադարել ծխել, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը չպատասխանեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում