ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձում է սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպես է պայքարում Էբոլա տենդից երկրի բնակչության վախի դեմ՝ հաղորդում է ABC News-ը:
Նախագահը շփվում է Էբոլայով վարակված մեծ թվով հիվանդների, ինչպես նաև նրանց բուժող բժիշկների և բուժքույրերի հետ:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Օբաման մի քանի անգամ երաշխավորել է ամերիկացիներին, որ վիրուսով վարակվելու վտանգը «շատ-շատ քիչ է»: Դա ապացուցելու համար նախագահը խոսքից անցել է գործի՝ գրկախառնությունների, համբույրների և ձեռքսեղմումների:
«Ես ցանկանում եմ իմ անձնական օրինակով ցույց տալ, որ գիտությունը չի ստում: Ես ձեռք եմ սեղմում, գրկախառնվում բժիշկների հետ, ինչպես նաև Էմերիայի բուժքույրերի հետ, քանի որ նրանք հիասքանչ արդյունքների են հասել հիվանդների հետ աշխատանքում: Նրանք հետևել են հրահանգներին, գիտեն՝ ինչ են անում, և ես ինձ լիովին անվտանգ եմ զգում նրանց հետ շփվելիս»,- ասել է Օբաման:









































