Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ ակումբի գլխավոր մարզիչ իտալացի մասնագետ Լուչանո Սպալետին հանդես է եկել ամանորյա ուղերձով:
«Ցանկանում եմ բոլորին գալիք տարում հասկանալ, որ աշխարհն ավելի լավն է, քան կարող է թվալ: Պետք է իմանալ, որ աշխարհը փոխելը շատ հեշտ է. պարզապես պետք է փոփոխության ենթարկել մեր մոտեցումներն ու վերջինիս ընկալումը: Բոլորս պետք է ամրագրենք նման մտածելակերպը և աշխարհին նայենք տարբեր տեսանկյուններից: Շնորհավոր Նոր տարի»,- նշել է Սպալետին:






































