Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդ Ռաուլ Գոնսալեսը մոտ օրերս կդառնա «Նյու-Յորք Կոսմոս»-ի ֆուտբոլիստ, տեղեկացնում է ESPN-ը:
«Գործարքն ավարտված է: Ռաուլը մի քանի օրից երկարամյա պայմանագիր կկնքի «Նյու-Յորք Կոսմոս»-ի հետ»,- գրում է պարբերականը:
Հաղորդվում է, որ իսպանացին իր ապագա ակումբին կմիանա 2015 թվականի գարնանը: Ըստ պայմանագրի` ֆուտբոլիստը կաջակցի նաև թիմի մանկապատանեկան ակումբի սաներին:
Հավելենք, որ 20 տարի առաջ հենց այս օրը` հոկտեմբերի 29-ին, Ռաուլը նշել է իր նորամուտը Մադրիդի «Ռեալ»-ի կազմում:








































