Thursday, 02 07 2026
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Սամվել Բալասանյանի պահվածքն անբարոյականություն է. Վարդան Ղուկասյան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն «անբարոյականություն է» համարում գործող ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի գործելաոճը՝ այն իմաստով, որ նա քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի հովանավորությամբ, բայց հիմա կանգնել է հարթակում իշխանությունների հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի կողքին:

«Այ, Հանրապետականին պետք է հարցնել, թե գո՞հ են նրա աշխատանքից, պահվածքից: «Բարգավաճին» էլ հարցրեք, բոլորին հարցրեք, տեսնենք՝ ինչ է սա, սրա արածը, պահվածքը, գործելաոճը: Ով որ նշանակեց, ով որ կողմնակից էր, որ նրան նշանակեին, ով օգնեց, նրանց բոլորին հարցրեք: Իսկ ես նմանատիպ անբարոյականությունից չեմ հասկանում: Նման գործելաոճը կարող են մեկնաբանել միայն մարդիկ, ովքեր մեկ այստեղ են, մեկ՝ այնտեղ, մեկ էլ՝ ամենուր:

Իսկ մենք մի ճանապարհ ունենք՝ խիղճը չկորցնել, սիրել երկիրը, հայրենիքը, ժողովրդին: Մնացածը ձևի, մարդկանց ապրելակերպի խնդիրն է, որն ինձ համար հասկանալի չէ, ոչ էլ ուզում եմ հասկանալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ Բալասանյանի պահվածքն անբարոյականությո՞ւն է համարում, Ղուկասյանն արձագանքեց. «Ես արդեն ասացի այն, ինչ ասացի»:

Նշենք, որ Բալասանյանը մասնակցում էր հոկտեմբերի 24-ի հանրահավաքին: Նա կանգնած էր հարթակում, առաջին շարքում: Նրան հաջողվել էր երկու անգամ խուսափել հանրահավաքներից, բայց ամեն դեպքում հոկտեմբերի 24-ին նա հարթակում էր՝ կարկառուն ԲՀԿ-ականների կողքին:

Վարդան Ղուկասյանը չցանկացավ կարծիք հայտնել, թե հնարավո՞ր է Բալասանյանը ստիպողաբար է հարթակ բարձրացել: «Իրենից հարցրեք, թող ինքն էլ ասի՝ ստիպո՞ւմ են, թե՞ ոչ»:

Ինչ վերաբերում է եռյակի հանրահավաքներին ու իշխանափոխության մասին հայտարարություններին, ապա Գյումրիի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետի խոսքով՝ այդ հանրահավաքների արդյունքում ոչ մի բան էլ չի լինի: «Ճիշտն ասած, ես ոչ մի բանի էլ չեմ հավատում: Ինչ որ հիմա խոսվում է և արվում, ես դրան չեմ հավատում»,- ասաց նա:

Նշենք, որ Շիրակի մարզից մեծամասնականով պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբյանն այսօր tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սամվել Բալասանյանի նշանակման ժամանակ նրա թեկնածությունը պաշտպանելուն՝ արդարացել է, թե Բալասանյանին պաշտպանելուց իրենք հաշվի են առել նրա մասնագիտական որակները, ոչ թե կուսակցական պատկանելությունը, նրան մոտեցել են որպես մարդու, ոչ թե որպես կուսակցականի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում