Նյու Յորքի ոչ մեծ տներից մեկում հայտնաբերվել է 150 կատու, հայտնում է Timesunion.com-ը:
Նշվում է, որ ավելի վաղ տանտիրուհու ու նրա ընտանիքի դեմ բողոքներ են ներկայացված եղել:
Այսպես, ըստ Associated Press-ի հաղորդման՝ կնոջ ու նրա քրոջ 2 մեքենայում հայտնաբերել են 77 կատու:
Իշխանությունները փոքրիկ տնից դուրս են բերել արդեն 80 կատվի ու մտադիր են մնացած 70-ի հետևից գնալ մոտ ժամանակներս:









































