Աճուրդի է դրվել Մադոննայի հարսանեկան զգեստը, որով նա 1985թ. ամուսնացել է դերասան Շոն Փենի հետ: Զգեստի մեկնարկային գինը (լոտի մեջ մտնում են նաև քողն ու կոշիկը) 60 հազար դոլար է՝ հայտնում է Hello-ն:
Բացի զգեստից՝ կվաճառվի նաև Մադոննային պատկանած ավելի քան 140 իր: Դրանց ընդհանուր արժեքը, ըստ փորձագետների, կազմում է մոտ 500 հազար դոլար:

Աճուրդը կազմակերպում է Juliet’s Auction ընկերությունը, այն կանցկացվի Բևերլի Հիլզի պատկերասրահում: Ամենաթանկ լոտերից մեկը կդառնա Fuschia զգեստը, որը երգչուհին կրել է Material Girl հոլովակում:









































