Նյու Յորքի Սիրակյուսի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Ռոթոլոն բրիտանական «Բժիշկ Ով» գիտաֆանտաստիկ սերիալին նվիրված դասախոսությունների լրացուցիչ կուրս է սկսել՝ հայտնում է CBS News-ը: Ռոթոլոյի խոսքով՝ ըստ ընտրության՝ ուսանողները կկարողանան ուսումնասիրել BBC-ի հայտնի նախագծի պատմությունն ու էվոլյուցիան, նաև դրա մշակութային ազդեցությունը հանրային գիտակցության վրա:
Հեռուստաալիքը նշում է, որ կուրսը բաց կլինի ոչ միայն համալսարանի ուսանողների, այլև յուրաքանչյուր ցանկացողի համար: Պրոֆեսորը մտադիր է դասախոսությունների ընթացքում ցուցադրել «Բժիշկ Ով»-ի դասական և նոր դրվագներ, եզակի հոլովակներ, թողարկել սերիալի առցանց քննարկումներ, կազմակերպել վիկտորինաներ:
«Վստահ եմ, որ ուսուցումը պետք է ուրախ անցնի: Ոչ բոլոր կուրսերն է հնարավոր նվիրել հեռուստասերիալներին, բայց որոշները կարելի է: Իմ «Աստղային ուղին» հսկայական հաջողություն է ունեցել, և ես հպարտությամբ ասում եմ, որ այն անթիվ ուսանողների է ոգեշնչել՝ ԶԼՄ-ներում, գիտության և տեխնիկայի ոլորտներում իրենց ուղին որոնելու հարցում: Ուսուցչի համար ավելի կարևոր ոչինչ չկա, քան իմանալ, որ աշխատանքն ազդել է ձեր աշակերտի կյանքի վրա»,- ասել է Ռոթոլոն:
«Բժիշկ Ով» սերիալն ընդհատումներով ցուցադրվում է 1963 թվականից:









































