MTV հեռուստաալիքը ծրագրում է «Ճիչ» եռերգությունը վերաթողարկել սերիալի ձևաչափով, հայտնում է The Hollywood Reporter-ը: Առաջին 10 մասերի պրեմիերան նախատեսվում է 2015թ. հոկտեմբերին: Օրիգինալ ֆրանշիզի ռեժիսոր Ուես Քրեյվենը կլինի ապագա հեռուստանախագծի գործադիր պրոդյուսերը:
Պարբերականը նշում է, որ ամեն սերիայի տևողությունը կլինի 1 ժամ: Փորձնական թողարկումը կնկարահանի ռեժիսոր Ջեյմի Թրևիսը: Սեզոնի սցենարը կգրեն Ջեյ Բիթթին և Դեն Դվորկինը, դերասանական կազմն առայժմ որոշված չէ:
Առաջին «Ճիչ» լիամետրաժ թրիլերն էկրան է բարձրացել 1996թ. դեկտեմբերին: 14 մլն դոլար բյուջեով ֆիլմը հավաքել է ավելի քան 170 մլն դոլար: 1997թ. թողարկվել է «Ճիչ 2»-ը: 3 տարի հետո թողարկվել է երրորդ ֆիլմը, ևս 11 տարի հետո՝ չորրորդը:










































