Գերմանիայի խոշորագույն Deutsche Bank-ը 2014 թվականի երրորդ եռամսյակում գրանցել է 94 մլն եվրոյի կորուստ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում ունեցած 41 մլն եվրո զուտ շահույթի դիմաց: Այս մասին ասվում է ընկերության ներկայացրած հաշվետվությունում՝ փոխանցում է TASS գործակալությունը:
Տարեկան կտրվածքով Deutsche Bank-ի եկամուտն ավելացել է 2 տոկոսով՝ հասնելով 7.86 մլրդ եվրոյի:









































