Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի որակազրկվի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ խաղում մրցավարական անձնակազմը ներկայացնող կին չորրորդ պաշտոնյայի հետ կապված միջադեպի համար:
Գվարդիոլան չորրորդ մրցավարից բուռն կերպով պահանջում էր ավելացնել ավելի շատ ժամանակ, քան նախատեսվում էր: Անհաջող փորձերից հետո նա հեգնանքով սեղմեց մրցավարի ձեռքը, այնուհետև ձեռքը դրեց նրա ուսին, չնայած, որ Բունդեսլիգայի կանոններով մարզիչներն իրավունք չունեն դիպչել մրցավարներին:
Այնուամենայնիվ, հանդիպման գլխավոր մրցավար Ֆելիքս Ցվայերն այդ դրվագը չի գրանցել հետխաղյա հաշվետվությունում: Այդ իսկ պատճառով Գվարդիոլան չի որակազրկվի:









































