Նավթ գնի էժանացման պայմաններում Իրանի ղեկավարությունը մեծապես հետաքրքրված է միջուկային դոսյեի վերաբեյալ համաձայնագրի կնքմամբ: Այս մասին ասվում է երեքշաբթի օրը The New York Times թերթի կայքում հրապարակված հոդվածում:
«Համաձայնագրի ձեռք բերման վերջնական ժամկետը՝ նոյեմբերի 24-ը, շուտով կգա, և առայժմ ընդհանրապես պարզ չէ՝ արդյոք երկու կողմերը կկարողանա՞ն համաձայնության գալ,- նշում է պարբերականը:- Սակայն վերլուծաբանները նշում են, որ նավթի գործնականում ամենօրյա էժանացումը, նաև կանխատեսումները, ըստ որոնց՝ այդ միտումը միայն կխորանա, անկասկած, գնալով ավելի մեծ ճնշում են գործադրում «սև ոսկուց» կախված Իրանի կառավարության վրա՝ նրան ստիպելով վերջ դնել միջուկային վեճին»:
Պարբերականը նշում է. «Նշաններից մեկը, որ Թեհրանը, հնարավոր է, փոխի իր դիրքորոշումը, այն է, որ ինչպես հաղորդվում էր՝ Օբամայի վարչակազմի պաշտոնատար անձինք և բանակցություններում ԱՄՆ գլխավոր ներկայացուցիչ Ուենդի Շերմանն անցած շաբաթ Կոնգրեսի անդամներին և դաշնակիցներին տեղեկացրել են համաձայնագրի հիմնական կետերի մասին, նրանք հույս ունեին հասնել դրա աջակցությանը դրա մասին տեղեկության պաշտոնական հրապարակումից առաջ»:
Թերթի գնահատմամբ՝ իրանցի պաշտոնատար անձինք մտադիր չեն խոստովանել, որ պատժամիջոցները կամ նավթի գնի նվազումը կարող են թուլացնել իրենց դիրքերը միջուկային հարցով բանակցություններում: Սակայն The New York Times-ը նշում է, որ «երկրի համար, որին, որոշ գնահատականներով, բյուջեն հավասարակշռելու համար պետք է նավթի 1 բարելի դիմաց 140 դոլարից բարձր գին, անցած ամառվանից այդ արժեքի նվազումը մոտ 25%-ով՝ 1 բարելի դիմաց մոտ 80 դոլար, պետք է լուրջ մտահոգություն առաջացնի»:








































