Չինաստանն Անտարկտիդայում կկառուցի օդանավակայան՝ իր գիտահետազոտական և երկրահետախուզական նախագծերի խթանման համար: Ինչպես հայտնել է Global Times-ը, համաձայն պլանի՝ ապագա օդանավակայանը կգտնվի ոչ հեռու չինական երկրորդ՝ «Չժունշան» հետազոտական կայանից, որը գտնվում է մայրցամաքի արևելյան մասում:
Թռիչքա-վայրէջքային ուղու երկարությունն ու օդանավակայանի թողունակությունը դեռևս սահմանված չեն:
Այս տարվա գարնանը բացվել է չինական չորրորդ՝ «Տայշան» գիտական կայանը: Հետազոտողները որոշել են 5-րդ բևեռային կայանի շինարարության վայրը:
Նշենք, որ Չինաստանը 1984 թվականից հետազոտություններ է իրականացնում Անտարկտիդայում:









































