International Petroleum Investment Company (IPIC)-ի հետ համագործակցությանը նվիրած միջոցառման ընթացքում Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է «արքայական ակումբ»-ի առջև դրած խնդիրների մասին:
Ցանկանում ենք «Սանտիագո Բերնաբեու»-ն աշխարհի լավագույն մարզադաշտերից մեկը դարձնել: Մենք համատեղ ծրագրեր ունենք այս ընկերության հետ:
Մեր նպատակը կայանում է նրանում, որ 21-րդ դարում «Ռեալ»-ն աշխարհի լավագույն ակումբը դառնա: IPIC-ի հետ փոխշահավետ համագործակցություն կիրականացնենք»,- Marca-ն մեջբերում է Պերեսի խոսքերը:









































