Շվեյցարիայի իշխանությունները սառեցրել են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիների ֆինանսական հաշիվները։ Դրանք կազմել են 227 մլն եվրո (300 մլն դոլար) և պահվում են Credit Suisse ֆինանսական կոնգլոմերատում։ Այս մասին հաղորդել է «Ֆրանս-Պրես» գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Գամալ և Ալի Մուբարաքները ներկայումս եգիպտական բանտում են։ Նրանք մեղադրվում են իրենց հոր պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով դրամական մեծ միջոցներ կուտակելու համար։ Նրանք ձեռք են բերել շքեղ առանձնատներ, մեքենաներ, եգիպտական ազդեցիկ ընկերությունների մասնաբաժիններ և պերճանքի այլ առարկաներ։
Ըստ Matin Dimanche պարբերականի՝ եղբայրները 2015-ին շվեյցարական Credit Suisse բանկում մեծ հաշիվներ են բացել։









































