Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Ռեալ»-ից կրած պարտության համար իրեն է մեղադրում:
«Ես չեմ կարողանում ընդունել ինձ հասցեագրված քննադատությունը: Գիտեմ, որ բացասական կարծիքները հազարավոր են:
Սակայն ես սիրում եմ ինքնաքննադատությամբ զբաղվել: Մենք պետք է առաջընթաց գրանցենք: «Ռեալ»-ից կրած պարտության ամբողջ պատասխանատվությունն ինձ րա եմ վերցնում»,- Marca-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:






































