Հունգարիայի կառավարության՝ համացանցից օգտվելու հարկի նախաձեռնության դեմ բարձրացել է զանգվածային ցույցերի երկրորդ ալիքը՝ հայտնում է TASS-ը:
Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել հունգարական քաղաքների փողոցներ:
Ամենազանգվածային ցույցը տեղի է ունեցել Բուդապեշտի կենտրոնում: Ըստ իրավապահների՝ դրան մասնակցել է մի քանի հազար մարդ, որոնք երթով անցել են քաղաքով ու այն ավարտել երկրի խորհրդարանի շենքի մոտ: Խոշոր ակցիաներ են տեղի ունեցել նաև Դյոր. Պեչ, Դեբրեցեն ու Սեգեդ քաղաքներում:
Բողոքի նոր ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ երեկ Հունգարիայի խորհրդարանը, քննարկելով օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորությունը, հանդես է եկել առաջարկով՝ ֆիքսել հարկի չափը: Եվ այսպես. ֆիզիկական անձանց համար հարկի չափը կկազմի ամսական 2.27 եվրո, իրավաբանական անձանց համար՝ 16.19 եվրո:









































