ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախկին սենատոր Չակ Հեյգելին պաշտպանության նախարարի պաշտոնի համար հարմար թեկնածու է համարում, սակայն թեկնածուի ընտրության հարցում դեռ չի կողմնորոշվել:
ԶԼՄ-ները Հեյգելին Պենտագոնի ղեկավարի ամենահավանական թեկնածուն են համարում՝ չնայած նրա` 1998-ին Լյուքսեմբուրգի դեսպանի սեռական կողմնորոշման վերաբերյալ անզգույշ հայտարարությանը:
«Ես աշխատել եմ Չակ Հեյգելի հետ: Ես գիտեմ նրան: Նա հայրենասեր է: Նա հրաշալի է աշխատել Սենատում և ծառայել է Վիետնամում»,- նշել է Օբաման NBC հեռուստաալիքին տրված հարցազրույցում:
Պատասխանելով Հեյգելի սկանդալային հայտարարության մասին հարցին՝ նախագահը հիշեցրել է, որ Հեյգելը ներողություն է խնդրել:











































