Saturday, 04 07 2026
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Պոռնկությանը նպաստելու համար դատված «ռազմագետ» Նաիրան ազատության մեջ որոշել է «խելոք ապրել»

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Նաիրա Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

38-ամյա Նաիրան մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ դատական ակտի՝ Նաիրան 2 անձի՝ մարմնավաճառությամբ զբաղվող Նարինե Ա.-ի և Արգեն Ա.-ի հետ համաձայնության է եկել, գույքային օգուտ ստանալով՝ նրանց կողմից կատարվող պոռնկությանը նպաստելու դիտավորությամբ 2011 թվականից մինչև 2014 թվականի մայիս ամիսը պարբերաբար գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալու համար իր բնակարանում կազմակերպել է հիշյալ մարմնավաճառուհիների ինտիմ հանդիպումները «արական սեռի տարբեր ներկայացուցիչների հետ»:

Յուրաքանչյուր անգամ բնակարանը տրամադրելու և միջնորդության համար Նաիրան, ըստ դատական ակտի, ստացել է 5 հազար դրամ:

2014 թվականի հունիսի 14-ին Նաիրայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Ընդհանուր իրավասության դատարանում Նաիրան իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Գործը նրա միջնորդությամբ քննվել է արագացված կարգով:

Դատարանն արձանագրել է, որ նշված արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, ընդգրկված է հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում:

Հաշվի է առնվել, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Որպես մեղմացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել, որ Նաիրայի խնամքին է անչափահաս որդին՝ 2003 թվականին ծնված:

Ամբաստանյալը բնութագրվում է դրական, նա վատառողջ է, տառապում է… վեներական հիվանդությամբ… Ըստ երևույթին, ինքն էլ զերծ չի մնացել իր բնակարանում կազմակերպած «հանդիպումներից»…

Նաիրա Ս.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար և դատապարտվել 3 տարի իրական ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման և որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազը՝ միջնորդելով մեղմացնել պատիժը, Նաիրայի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն և սահմանել փորձաշրջան:
Սա հազվադեպ իրավիճակ է մեր դատական պրակտիկայում:

Մեղադրող դատախազն ընդհանուր իրավասության դատարանում արդեն իսկ միջնորդել էր պայմանական դատապարտություն կիրառել, Նաիրա Ս.-ին չազատազրկել:

Սակայն դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալի արարքին համաչափ պատիժ կարող է լինել միայն իրական ազատազրկումը:

Վերաքննիչ դատարանի այս նիստին ներկայացել էր անազատության մեջ չգտնվող ամբաստանյալը՝ կարճահասակ, գիրուկ, դեմքի գոհունակ արտահայտությամբ և մի տեսակ ուրախ ինքնավստահությամբ:

Վերաքննիչ բողոքը պաշտպանելու համար դատարան էր ներկայացել անձամբ Սյունիքի մարզի դատախազ Աֆանդյանը:

Դատախազը, վերաքննիչ բողոքը հիմնավորելով, ներկայացրեց, որ դատախազությունն ուսումնասիրել է վերջին շրջանում պոռնկությանը նպաստելու համար մեղադրվողների վերաբերյալ քրեական գործերը՝ միասնական պատժողական քաղաքականություն մշակելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածով մեղադրվողների նկատմամբ պատժողական քաղաքականության վերաբերյալ դատախազի եզրակացությունը հետևյալն է. «Գրեթե նույնական փաստական հանգամանքներով գործերով վերջին երկու տարվա դատական պրակտիկայում չեք գտնի անգամ մեկ գործ, երբ ամբաստանյալն իրական ազատազրկման դատապարտված լինի»:

Դատախազը, իր տեսակետը հիմնավորելու համար, հիշատակեց վերջին երկու տարիներին քրեական օրենսգրքի նույն հոդվածով քննված յոթ կոնկրետ գործեր, որոնց փաստական հանգամանքները նույնական են Նաիրա Ս.-ի գործի հանգամանքներին:

Յոթ գործով էլ ամբաստանյալները դատապարտվել են ազատազրկման, և նրանց նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել:

Ավելին, դատախազը նշեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նույն նախագահող դատավորը լսել է նույնական փաստական հանգամանքներով գործ ու ամբաստանյալի նկատմամբ կիրառել է պայմանական դատապարտություն: Իսկ այս գործով պայմանական դատապարտության կիրառման հարցը դատարանը քննարկման առարկա չի էլ դարձրել:

Իհարկե, նշված հոդվածով կան նաև ազատազրկման դատապարտվածներ: Դրանք հիմնականում այն անձինք են, ովքեր նույն հանցավոր արարքի համար առաջին անգամը չեն դատապարտվում, ում նկատմամբ հիմնականում մեկ անգամ արդեն կիրառվել է պայմանական դատապարտությունը, տրվել է ուղղվելու հնարավորությունը, սակայն մարդը չի ուղղվել, կրկին գործել է նույն հանցանքը: Նաիրա Ս.-ն այս հոդվածով և ընդհանրապես՝ առաջին անգամ է դատապարտվում:

Դատախազը, հիմնավորելով բերված բողոքը, ընդգծեց, որ գործում առկա են միայն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ նախկինում չի դատապարտվել, իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել, իսկ ամենակարևորը՝ 11 տարեկան տղայի միակ խնամակալն է: Եթե Նաիրիային իրական ազատազրկման դատապարտելու դատավճիռը մնա անփոփոխ, ապա նրան կալանքի տակ առնելուց հետո ստիպված են լինելու լրացուցիչ միջոցներ կիրառել՝ երեխային խնամքի որևէ հաստատությունում տեղավորելու համար:

Նաիրայի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող թեկուզ մեկ հանգամանք գործում չկա՝ ասաց դատախազը:

Նա միջնորդեց Նաիրա Ս.-ի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել և սահմանել 2 տարի փորձաշրջան:

Նաիրան ոտքի կանգնեց ու լիովին համաձայնեց դատախազի բողոքին, ցանկացավ, որ վերաքննիչ դատարանն այդ բողոքը բավարարի:

Դատարանի հարցին, թե ինչո՞ւ է զբաղվել տվյալ հանցավոր գործունեությամբ՝ ինչո՞ւ է իր բնակարանը տրամադրել մարմնավաճառուհիներին ու նպաստել պոռնկությանը, Նաիրան պատասխանեց. «Ստացվելա»: «Երեք տարի անընդմե՞ջ»՝ հարցին Նաիրան պատասխանեց. «Հա էլի, հենց էդպես ա ստացվել»:

«Ուրիշ մասնագիտություն չունե՞ք, որով կկարողանաք պահել ձեր երեխային, ձեր ընտանիքը»,- հարցրեց դատարանը:

Նաիրան ոգևորված պատասխանեց, որ մասնագիտություն ունի, իր մասնագիտությունը… ռազմագիտությունն է…

Դատարանի նկատողությանը, թե անչափահաս երեխայի հետ ապրելով, նույն հարկի տակ կազմակերպելով մարմնավաճառուհիների ու տարբեր «արական սեռի անձանց» հանդիպումները, չէ՞ր հասկանում, արդյոք, որ այդ «գործունեությունը» վատ ազդեցություն է ունենում իր երեխայի դաստիարակության վրա, Նաիրան պատասխանեց.

«Սխալվել եմ, արդեն հասկանում եմ, ես աշխատանք կգտնեմ ու էլ նման բաներ չեմ անի»:

Մինչ դատարանը խորհրդակցական սենյակում էր, Նաիրան ասաց, թե վաճառել է պոռնկությանը նպաստելու վայրի վերածած իր բնակարանը Սյունիքում ու բնակարան է գնել Լոռու մարզում:

«Շրջապատս փոխել եմ, էլ էդ գործով չեմ զբաղվելու, արդեն ինձ համար խելոք ապրելու եմ»,- հավատացրեց Նաիրան՝ բավական կենսախինդ ոգևորությամբ:

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազի վերաքննիչ բողոքը: 3 տարի ազատազրկման դատապարտված Նաիրա Ս.-ի նկատմամբ կիրառվեց պայմանական դատապարտություն և սահմանվեց 2 տարի փորձաշրջան: Դատարանը Նաիրային բացատրեց, թե ինչ է նշանակում փորձաշրջանի մեջ գտնվելը:

Դատարանի դահլիճից դուրս գալով՝ Նաիրան ուրախ-ուրախ ասաց. «Էն խեղճ տաքսիստն էլ ինձ ա սպասում էսքան վախտ»:

Իր նոր բնակավայրից Նաիրան վերաքննիչ էր եկել տաքսիով: Ինչո՞ւ ոչ: Ու տաքսիստն էլ համբերատար նրան էր սպասում վերաքննիչ դատարանի առաջ: Փոքրիկ, գնդլիկ Նաիրան ու տարիքն առած վարորդը, որպես հակապատկերներ, շարժվեցին դեպի նույն մեքենան…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում