Իտալական «Միլան»-ը ցանկանում է հզորացնել թիմի պաշտպանական գիծը:
«Միլան»-ի ղեկավարները ցանկանում են թիմում տեսնել «Տոտենհեմ»-ի պաշտպան Յան Վերտոնգենին: Ինչպես հայտնում է Calciomercato-ն, իտալական ակումբը պատրաստ է հունվարին պաշտոնական առաջարկով դիմել «Տոտենհեմ»-ին:
Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է հրաժարվել բելգիացի պաշտպանից, քանի որ ֆուտբոլիստը կայուն խաղ չի ցուցադրում ու այլևս չի հանդիսանում թիմի առաջատարներից մեկը:



































