«ՈՒլիս» ֆուտբոլային ակումբն ու Իտալսպորտ կազմակերպությունը համագործակցության պայմանագիր կնքեցին և այսուհետ կողմերի միջև գործելու է գործընկերության մթնոլորտը:
Իտալսպորտը հանդիսանում է Joma և Patrick սպորտային բրենդերի ներկայացուցիչը:
Այսօր թիմն արդեն ամբողջ կազմով մարզմանը մասնակցեց նոր մարզահագուստով: Ֆուտբոլիստների մոտ տրամադրության բարձրացում նկատվեց Joma մարզաշապիկով մարզվելիս: Այս գործոնը նոր խթան կարող է հանդիսանալ թիմի ֆուտբոլիստների համար առաջնության առաջիկա խաղում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10 «Հանրապետական» ստադիոնում «ՈՒլիս»-ը հյուրընկալելու է «Ալաշկերտ»-ին:
Այդ օրն «Ուլիս»-ը խաղադաշտ դուրս կգա նոր մարզաշապիկներով:
Հաղթանակ ցանկանանք մեր թիմին Joma-յի հետ մեկտեղ:










































