«Վալենսիա»-ն պատրաստվում է 2013 թվականի ամռանը ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաուլ Ալբիոլի տրանսֆերային իրավունքները, հայտնում է Superdeporte-ն:
«Չղջիկների» ղեկավարությունը մտադիր է թիմում ներգրավել ավելի շատ իսպանացի խաղացողների ու իր հայացքն է ուղղել դեպի 27-ամյա Ալբիոլը: Տրանսֆերի արժեքը չի նշվում:
Հիշեցնենք, որ Ալբիոլը հանդես է եկել «Վալենսիա»-ի կազմում 2005-2009 թթ.՝ նախքան «Ռեալ» տեղափոխվելը:









































