Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Արդեն հայտնի են «Բաց Խաղ 2014 » համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության հաղթողները

Հոկտեմբերի 26-ին ավարտվեց «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման չորրորդ առաջնությունը: Այս տարի «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հենրիկ Հակոբյանի ներկայացրած «Choppy Fish» խաղը: Շուտով այն հասանելի կլինի շուկայում, իսկ մինչ այդ՝ այս անվանակարգի հատուկ մրցանակի շրջանակներում Հենրիկը կմասնակցի տեսախաղերի ոլորտում կազմակերպվող աշխարհի առաջատար Casual Connect համաժողովին, որն այս տարի կանցկացվի Բելգրադում, և կներկայացնի իր խաղը Indie Prize մրցույթ-ցուցադրությանը: «Choppy Fish» խաղը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն Game Play» անվանակարգում՝ արժանանալով 200,000 դրամ դրամական պարգևի:

Orange-ի կողմից սահմանված հատուկ մրցանակը հանձնվեց Օրանժ Արմենիայի մասնագետների և Ֆրանսիայից հրավիրված՝ Orange Խումբը ներկայացնող ժյուրիի անդամի կողմից ընտրված IpricoT թիմին՝ «Angry Virus Run» խաղի համար: Խաղի հեղինակ Հարություն Ամիրխանյանն այժմ կունենա Ֆրանսիայում Orange Խմբի հավելվածների ստեղծման ստորաբաժանումներից մեկում 3 ամիս ժամկետով վարձատրվող վերապատրաստում անցնելու բացառիկ հնարավորություն: Հատուկ մրցանակ շնորհելուց բացի՝ Orange-ը կաջակցի նաև ընտրված մի քանի խաղերի, ներառյալ «Angry Virus Run» խաղի տարածմանը՝ իր «My Orange» բջջային հավելվածի միջոցով:

«Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ժենյա Կարապետյանը` իր գունագեղ «Paint In» խաղով: Նշված անվանակարգի համար սահմանված մրցանակը կազմել է 200,000 դրամ: «Paint In» խաղը ևս կտեղադրվի «My Orange» բջջային հավելվածի «Խորհուրդ տրվող հավելվածներ» բաժնում:

«Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգում 200,000 դրամ դրամական պարգևը շնորհվեց «Good Job» թիմին՝ «Lazy Monkeys» խաղի համար:

Արմեն Մովսիսյանի հեղինակած «Little Leo» խաղը հաղթող ճանաչվեց «Լավագույն 3D լուծում» անվանակարգում: Հեղինակն արժանացավ 250,000 դրամ դրամական պարգևի:

« Պատանիների առաջնություն- Junior» անվանակարգում 200,000 դրամ դրամական պարգևը շնորհվեց Վազգեն Հովհաննիսյանին՝ «Rockin&Rollin» խաղի համար:

«Բաց Խաղ» առաջնության ցուցահանդեսի այցելուները նաև հնարավորություն ունեցան խրախուսելու մրցույթի մասնակիցներին՝ քվեարկելով իրենց նախընտրած խաղի օգտին: «Ժողովրդական մրցանակ» անվանակարգի հաղթող ճանաչվեց AVAZ թիմն իր «Skydream» խաղով, որն իրենից ներկայացնում էր ինքնաթիռի թռիչքի սիմուլյատոր: Խաղի հեղինակներն արժանացան 50,000 դրամ դրամական պարգևի:

Մնացած անվանակարգերում հաղթողներ չընտրվեցին ժյուրիի կողմից, սակայն, առաջնության անցկացման պայմանների համաձայն՝ առավել հետաքրքիր լուծումների հեղինակներն արժանացան խրախուսական մրցանակների: Ժյուրիի կողմից խրախուսական մրցանակներ հանձնվեցին AVAZ թիմին «Skydream» (150,000 դրամ), Conto թիմին` «White Light» (70,000 դրամ), Monopoly Time թիմին` «Monopoly Time» (70,000 դրամ), Գագիկ Խաչատրյանին` «Zdefendor» (60,000 դրամ) և «Շողեր» թիմի` «ScaryMazeBegins» (SMB) (30,000 դրամ) խաղերի համար:

Այս տարի առաջնությունը նշանավորվեց մասնակիցների լայն աշխարհագրությամբ. առաջնության երևանաբնակ մասնակիցներին այս տարի նաև միացել էին մասնակիցներ Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերից՝ ներկայացնելու իրենց հեղինակած խաղերը, մասնակցելու մրցույթին, սովորելու նոր նախագծերի վրա աշխատելու, ինչպես նաև գործընկերների և պոտենցիալ ներդրողների հետ հաղորդակցվելու հմտություններ:

Հիշեցնենք, որ «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնությունն անցկացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Օրանժ Արմենիա ընկերության կողմից 2011թ.-ից ի վեր: Որպես գլխավոր հովանավոր՝ այս տարի նախաձեռնությանը միացել է նաև «SoftConstruct» ընկերությունը: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնեսի նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ և խրախուսել երիտասարդներին:

Առաջնության նկարները հասանելի են Օրանժ Արմենիայի ֆեյսբուքյան էջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում