Մյունխենի «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստ Լոտար Մատեուսը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսի` մյունխենյան ակումբ տեղափոխության հնարավորությունը: Մատեուսի կարծիքով` Ռոյսի տրանսֆերի ձեռքբերումն արդարացված քայլ կլինի «Բավարիա»-ի կողմից:
«Ցավում եմ «Բորուսիա»-ի համար: Եթե Ռոյսի մասին այդքան գրվում և խոսվում է, ապա նշանակում է, որ նա կլինի հաջորդ ֆուտբոլիստն, ով «Բորուսիա»-ից «Բավարիա» կտեղափոխի:
Գիտենք, որ արդեն տասնյակ տարիներ «Բավարիա»-ն գրանդ է: Ռիբերին և Ռոբենն արդեն հասել են որոշակի տարիքի և տրանսֆերային այդ գործարքն իմաստ կունենա «Բավարիա»-ի համար»,- tz-ը մեջբերում է Մատեուսի խոսքերը:








































