Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ինքը զարմացած ու ցնցված է Արևմուտքի քննադատությունից այն ռազմավարության առնչությամբ, որն ընտրել է իր երկիրը Սիրիայում ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դեմ պայքարում: Այս մասին հայտնում է BBC-ն:
BBC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Թուրքիայի կողմից ճիշտ չի համարում ցամաքային զորքեր ուղարկել սիրիական Քոբանի (Այն-ալ-Արաբ), եթե արևմտյան երկրները պատրաստ չեն նույնն անել:
Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան ռազմական գործողությանը ամբողջ ծավալով կմիանա միայն այն դեպքում, երբ միջազգային կոալիցիան իր ռազմավարության մեջ ներառի ռազմական միջոցներ՝ պայքարելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի դեմ:
Հիմա Անկարան Իրաքից ջիհադիստների դեմ պայքարող քուրդ մարտիկներին (փեշմերգա) թույլատրում է հատել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանը:







































