Արգենտինայի հավաքականի գլխավոր մազիչ Խերարդո Մարտինոն հրապարակել է ազգային թիմի կազմը՝ նոյեմբերին կայանալիք Խորվաթիայի ու Պորտուգալիայի հավաքականների հետ ընկերական խաղերից առաջ:
3 տարվա դադարից հետո ազգային թիմ է հրավիրվել Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը: Նա ընթացիկ մրցաշրջանում 10 խաղում 8 գոլ է խփել:
Բացի այդ, Արգենտինայի հավաքականին են միացել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի պաշտպան Էսեկիել Գարայն ու Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Էրիկ Լամելան:








































