Ստոկհոլմում հոգեբանական ծառայություններ մատուցող տաքսիներ կհայտնվեն, հայտնում է The Local-ը:
Մայրաքաղաքի բնակիչներին ձմեռային ընկճախտը հաղթահարել օգնելու համար մոտ ապագայում քաղաքում կհայտնվեն տաքսիներ՝ հետևի նստատեղին հոգեբանի ներկայությամբ:
Taxi Stockholm ընկերությունը որոշել է այս նախագիծն իրականացնել վերջերս կատարված հարցումից հետո՝ հարցվածների 70%-ը նշել է, որ տաքսիով երթևեկելու ընթացքը լավ ժամանակ է մտորելու համար:
Յուրաքանչյուր ցանկացող կկարողանա նախօրոք «հոգեբանական տաքսի» պատվիրել և մասնագետի խորհրդատվություն ստանալ երթևեկելու ընթացքում: Ընկերությունում հավաստիացնում են՝ հախաճորդի և հոգեբանի խոսակցությունը դուրս չի գա տաքսու շրջանակներից. բոլոր վարորդները տեղեկության չհրապարակման մասին պայմանագիր են ստորագրել:
Նույնիսկ 10-րոպեանոց զրույցը բավարար կլինի ուղևորի խնդիրները լուծելու կամ գոնե մարդու հայացքը դրանց նկատմամբ փոխելու համար, որպեսզի նրանց կյանքը բարելավվի, կարծում է նախագծին մասնակցող հոգեբաններից մեկը: Նրա կարծիքով՝ զրույցի հիմնական թեմաներից կլինի միայնության խնդիրը:
Նշվում է, որ այդ ծառայությունը հաճախորդի համար ավելի էժան կլինի, քան հոգեբանին այցելությունը:









































