Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Եռյակը կանգնեց երկրորդի վրա

Ոչիշխանական ուժերի եռյակի երկրորդ հանրահավաքը աչքի ընկավ նրանով, որ չի հայտարարվել երրորդ հանրահավաքի օրը կամ հավանական ժամկետը, կամ չի հայտարարվել, թե երբ կհայտարարվի այդ հանրահավաքի օրը: Այս տեսանկյունից շատ խորհրդանշական թվային դադար է՝ եռյակը կանգնել է երկրորդի վրա:

Իհարկե, սա չի նշանակում, որ երրորդ այլևս չի լինի, սակայն երկրորդ հանրահավաքը, ըստ էության, ոչիշխանական շարժման գեներացիայի մասին վկայելու փոխարեն, վկայեց այն մասին, որ շարժումը կանգնել է հարաբերությունների պարզաբանման մի հանգրվանում, որից այն կողմ առանց այդ հարաբերությունները ճշտելու՝ անհնար է լինելու առաջ գնալ: Ու նաև հենց այս նկատառումներից ելնելով էլ, անկասկած, ընտրվել է մարզային շտաբների ստեղծման գաղափարը, որը, այսպես ասած, ժամանակ շահելու չեզոք միջոց է:

Հանրահավաքները պարտավորեցնող են, և եթե ամեն հաջորդ հանրահավաքից հետո ավելի ակնհայտ է դառնում նրանց միջև եղած տարաձայնությունների մեծ շրջանակը, ապա բնականաբար գերադասելի է արգելակել հանրահավաքային բումը, իսկ որպեսզի այդ արգելակումը լինի պատճառաբանված, պետք էր ներդնել մարզային շտաբների գաղափարը, որով էլ կբացատրվի երևանյան համապետական հանրահավաքների ինտենսիվության հարցում որոշակի դադարը: Ի դեպ, այս մարտավարությունը 2013-ի հետընտրական շրջանում կիրառում էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ երևանյան հանրահավաքային ստագնացիայից խուսափելու համար նա ինչ-որ պահերի սկսում էր մարզային շրջագայությունները՝ դադարեցնելով Ազատության հրապարակի հանրահավքային ակտիվությունը:

Ոչիշխանական ուժերի այս դադարը իհարկե պայմանավորված էր նաև նրանով, որ Սերժ Սարգսյանը դադարեցրեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը՝ հայտարարելով, որ վերջնական որոշում կհայտնի փետրվար-մարտին: Սա նշանակում էր, որ ոչիշխանական ուժերը հանրահավաքային բովանդակությունը թիրախային առումով լցնելու խնդիր ունեն, որովհետև ակնհայտ էր, որ ճանապարհային մտավոր թե գրավոր քարտեզի համաձայն՝ նրանք հանրահավաքներին թափ էին հաղորդելու հակասահմանադրական ալիքի միջոցով: Սերժ Սարգսյանի որոշումը խանգարեց, և եթե դեռ հայտնի չէ սահմանադրական փոփոխությունների ճակատագիրը, բնականաբար, ֆալստարտ կլինի դրա դեմ ալիք ծավալելը: Ըստ էության, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը փայտ խրեց եռյակի անիվների մեջ, կամ, այսպես ասած, փոխադարձաբար խրեցին, քանի որ եռյակն էլ հայտարարում է, որ իր հուժկու հանրահավաքները Սերժ Սարգսյանին ստիպեցին հետաձգել սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ստացվեց, սակայն, որ դրանով էլ եռյակի հանրահավաքային գործընթացը հետաձգվեց, և եթե Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններ չանի, եռյակը կանգնելու է «իսկ ի՞նչ անել միտինգներին» հարցի առաջ, որովհետև զուտ ինֆորմատիվ բնույթի կամ հայհոյական բնույթի միտինգները Հայաստանում վաղուց են իրենց սպառել. հասարակությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման արդյունքում վաղուց նման խնդիր չունի, իսկ հայհոյելու առումով էլ Ազատության հրապարակում այնքան են հայհոյել տարբեր մարդիկ նույն իշխանություններին, որ այլևս հրապարակն ինքը կարծես թե, այսպես ասած, ինքնըստինքյան հայհոյում է, և այլևս կարիք չկա, որ ինչ-որ մարդիկն գան, կանգնեն ու հայհոյեն:

Հրապարակից արդեն այլ բան է պահանջվում, իսկ այդ այլ բանը ոչ միայն տվող չկա, այլև, ինչպես երևում է երկու հանրահավաքներից, պատկերացում անգամ չկա այլ բանի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում