Հայտնի են դարձել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Թուրքիա գալիք առաքելական այցի (նոյեմբերի 28-30-ին) մանրամասները՝ հայտնում է Վատիկանի ռադիոն: Պապն ամերիկյան Orientale Lumen հիմնադրամի հետ հանդիպման ժամանակ խոսել է իր այցի նպատակի մասին, այն է՝ «հաղթահարել խոչընդոտները, որոնք մինչ օրս բաժանում են կաթոլիկներին ու ուղղափառներին»: Պապը նաև նշել է, որ իսկական էկումենիկ երկխոսություն հնարավոր չէ առանց «ներքին վերակենդանացման»:
«Եվս մեկ անգամ պապի և Կոստանդնուպոլսի պատրիարքի հանդիպումը մի քանի վայրկյանով կզրոյացնի մեր միջև հազար տարի առաջ ձևավորված և աստիճանաբար կրճատվող հեռավորությունը՝ սկսած Վատիկանյան երկրորդ համաժողովից»,- նշել է Պապը:
«Հռոմի Եպիսկոպոսի այցը Տիեզերական Պատրիարքին. ևս մեկ հանդիպում իմ և Բարդուղիմեոս պատրիարքի միջև, որը կլինի Հռոմի և Կոնստանդնուպոլսի գահերը միացնող խորը կապերի նշան և մինչև հիմա մեզ բաժանող խոչընդոտները հաղթահարելու ցանկություն՝ սիրո և ճշմարտության ոգով»,- ասել է Ֆրանցիսկոսը:







































