Ինչպես հայտնել ենք, Գերմանիայի առաջնության 9 տուրերի արդյունքում Դորտմունդի «Բորուսիա»-ն ընդամենը 7 միավոր է վաստակել և զբաղեցնում մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը, ընդ որում որևէ խնդիր չունի` կապված Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում ելույթների հետ:
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Բորուսիա»-ն մրցակցելու է «Սանկտ Պաուլի»-ի դեմ, իսկ շաբաթ` նոյեմբերի 1-ին դորտմունդցիներին կարևորագույն դիմակայություն է սպասվում Գերմանիայի առաջնության շրջանակներում` Մյունխենի «Բավարիա»-ի դեմ:
«Իհարկե, վախենում ենք պարտվել: Երբեմն մենք հանգստի կարիք ենք ունենում: Բայց պետք է շարունակել աշխատել, չնայած ծայրահեղ ծանր իրավիճակին, որում մենք գտնվում ենք այժմ: Որոշ ֆուտբոլիստներ գերհոգնած են, բայց վնասածք ստացած նոր ֆուտբոլիստներ թիմում չկան»,- Goal-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:








































