Microsoft կորպորացիան առաջին անգամ գնորդներին կառաջարկի Xbox One խաղային սարքն ավելի էժան, քան դրա գլխավոր մրցակից Sony PlayStation 4-ն է: Տոների նախաշեմին ընկերությունը սարքի գինը իջեցրել է 50 դոլարով: Այս մասին ասվում է Microsoft-ի կայքում:
Xbox One-ի գինն ԱՄՆ-ում կիջեցվի 399 դոլարից և կարժենա 349 դոլար: Սակայն այդ գնով այն կարելի է ձեռք բերել միայն նոյեմբերի 2-ից մինչև 2015 թվականի հունվարի 3-ը: Հատուկ գնով խաղային սարքերը կարելի է գնել Amazon, Best Buy, GameStop, Microsoft Stores, Target, Toys‘RUs և Walmart ռիթեյլերներից:
Համեմատության համար նշենք, որ Sony-ի PlayStation 4 խաղային սարքն ԱՄՆ-ում վաճառվում է 399 դոլարով:












































