Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը պահանջել է գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ փոխանցում է France Presse գործակալությունը:
Աբասը պահանջում է դադարեցնել բռնությունն Արևելյան Երուսաղեմում և վերջ դնել իսրայելական ագրեսիային Տաճարի լեռան տարածքում:
Արևելյան Երուսաղեմում, որը պաղեստինցիները ցանկանում են դարձնել իրենց պետության մայրաքաղաքը, հաճախ են բախումներ տեղի ունենում արաբների ու հրեաների միջև:
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ ծրագրում է հազարավոր նոր տներ կառուցել Երուսաղեմի արևելյան հատվածում: Իր հերթին ՖԱԹՀ շարժման կենտրոնական կոմիտեի անդամ Ջիբրիլ Ռաջուբը նշել էր, որ Իսրայելի շինարարական ծրագիրը կարող է հանգեցնել պատասխանի՝ բռնության բռնկման:









































