Անգլիական The Sun հանդեսի տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի իրավունքները:
Իսպանացի դարպասապահը Մադրիդի «Ատլետիկո»-ից «Օլդ Թրաֆորդ» է տեղափոխվել 2011 թվականի ամռանը: Չի բացառվում, որ հաջորդ տարի նա կվերադառնա իր հայրենի քաղաք, սակայն ոչ թե «Վիսենտե Կալդերոն», այլ «Սանտյագո Բերնաբեու»:
Ըստ տեղեկատվության «Ռեալ»-ը 22-ամյա դարպասապահի իրավունքների դիմաց մանկունիանցիներին կառաջարկի 22 մլն եվրո:









































