Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ճանաչել է Պրիմերայի` 2013/14 թվականների մրցաշրջանի լավագույն խաղացող:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում Սիմեոնեն իր թիմի հետ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակչին, որի շրջանակներում զիջել է Մադրիդի «Ռեալ»-ին:
Ինչպես արդեն հայտնել ենք, Պրիմերայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:







































