Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «Լոս Անջելես Գելեքսի»-ն պատրաստ է Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին տրամադրել նույն աշխատավարձը, ինչպես Դևիդ Բեքհեմին:
Կիսապաշտպանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կարող է 6.5 միլիո դոլար աշխատավարձ ստանալ(4 միլիոն ֆունտ):
Աղբյուրը գրում է. ««Գելեքսի»-ն Լեմպարդին համարում է այն ֆուտբոլիստը, որը կարող է փոխարինել Դևիդ Բեքհեմին: Լեմպարդի որակները թույլ են տալիս կատարյալ փոխարինել Դևիդին»:
Եթե Լեմպարդը համաձայնի տեղափոխվել «Լոս Անջելես Գելեքսի», ապա կդառնա MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ ստանալով ավելի բարձր աշխատավարձ, քան Ռոբի Քինը(3.5 միլիոն դոլար):




































