Իրանը ծրագրում է մոտ ժամանակներս նավթի օրական արդյունահանումն ավելացնել մինչև 4,3 մլն բարել: IRNA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Մանսուր Մոազզամին:
Ըստ Նավթ արտահանող երկների կազմակերպության տվյալների՝ Իրանում սեպտեմբերին նավթի օրական արդյունահանումը կազմել է 2,675 մլն բարել:
Միաժամանակ, Իրանը ծրագրում է նավթի վերամշակման հզորությունը ներկայիս օրական 1,8 մլն բարելից մեծացնել մինչև 3 մլն բարել: Իրանցի մասնագետների հաշվարկներով՝ նավթի ուսումնասիրված պաշարներն Իրանին բավարար են 60 տարի:









































