Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիդիե Դրոգբայի կարծիքով` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում հաղթանակ տանելու համար իր թիմին չբավարարեց փորձն ու հաջողությունը:
Ֆուտբոլիստը, ով բացել էր խաղի հաշիվը, ակնարկել է, որ գոհ չէ մրցավարի աշխատանքից: Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խուսափեց պարտությունից ավելացված 4-րդ րոպեին Ռոբին վան Պերսիի խփած գոլի շնորհիվ:
«Մենք հիանալի խաղ ենք անցկացրել և գոհ չենք արդյունքից: Եթե մեր բախտը մի քիչ բերեր, կհաղթեինք: Մենք, իսկապես, շատ վստահ էինք գործում: «Չելսի»-ի բախտը չբերեց նաև մրցավարի հարցում»,- Daily Mail-ը մեջբերում է Դրոգբայի խոսքերը:








































